Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան

Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ The Museum of Contemporary Art, Los Angeles, сокр. MOCA), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում։

...

Թանգարանը գտնվում է քաղաքի երեք վայրերում՝ Դաունթաունում, Փոքր Տոկիոյում, Արևմտյան Հոլիվուդում։ Թանգարանը հիմնականում ներառում է 1940 թվականից հետո ստեղծված ամերիկյան և եվրոպական ժամանակակից արվեստի ցուցանմուշներ։

Պատմություն

1979 թվականին «Բևեռլի Հիլզ» հյուրանոցում քաղաքական միջոցների դրամահավաքի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Թոմ Բրեդլին, տեղական խորհրդի անդամ Ջոել Վաքսն ու մեկենաս Մարսիա Սայմոն Վեյսմանը (Marcia Simon Weisman), գտնվելով նույն սեղանի շուրջ, քննարկել են քաղաքում ժամանակակից արվեստի թանգարանի անհրաժեշտության հարցը։ Ավելի ուշ նրանց է միացել Վեյսմանի եղբայրը՝ Նորտոն Սայմոնը (որը տեղ էր որոնում իր շատ արժեքավոր գեղարվեստական հավաքածուի համար), որը 1974-ին դարձել է Փասադենայի գեղարվեստի թանգարանի հավաքածուի պատասխանատու։ Շուտով քաղաքապետին կից Ուիլյամ Մորիսի (William A. Norris) գլխավորությամբ, որը ներկա էր թանգարանի ստեղծմանը, կազմակերպվել է թանգարանային խորհրդատվական կոմիտե։ Նույն թվականին Վեյսմանը և Լոս Անջելեսի ևս հինգ հավաքորդներ ստորագրել են համաձայնագիր, որով խոստացել են իրենց գեղարվեստական հավաքածուների մի մասը՝ 6 մլն դոլար գումարի չափով, տրամադրել թանգարան ստեղծելու համար։

Այսպես սկիզբ է դրվել Լոս Անջելեսի նոր թանգարանի ստեղծմանը։ 1980 թվականին երիտասարդ թանգարանը գրասենյակ ուներ Boyd Street-ում։ Քաղաքի ամենանշանավոր բարերարներն ու հավաքորդները նույն տարում հավաքվել են հոգաբարձուների խորհրդում և նպատակ են դրել գոյության հենց առաջին իսկ տարում թանգարանի համար 10 մլն դոլար հավաքել։ Ռիչարդ Կոշալեկի (Richard Koshalek) ղեկավարությամբ ընտրվել է թանգարանի անձնակազմ, հարաբերություններ են հաստատվել արվեստագետների և գեղարվեստական պատկերասրահների հետ։ Թանգարանի ստեղծումը սկսվել է բարերարներ էլի Բրոդի և Մաքս Պալևսկու, ինչպես նաև Atlantic Richfield Company-ի 1 մլն դոլար նվիրատվությամբ։

Հավաքածու

Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանի հիմքն են դարձել մի քանի խոշոր մասնավոր հավաքորդների նվերները՝ մոտ 6000 աշխատանք։

1983 թվականին թանգարանը դարձել է նշանակալի իրադարձություն միջազգային արվեստի աշխարհում։ 1984 թվականին ձեռք է բերվել Ջուզեպե Պանցի հավաքածուի մի մասը, որը ներառում է Ժան Ֆորտիեի, Ֆրանց Քլայնի, Ռոյ Լիխտենշտայնի, Քլաս Օլդենբուրգի, Ռոբերտ Ռաուշենբերգի, Մարկ Ռոթկոյի և Անտոն Թեփիեսի աբստրակտ էքսպրեսիոնիզմի և փոփ արտի 80 բնօրինակ գործ։ 1985 թվականին թանգարանն ընդունել է Մայքլ Հեյզերի «Double Negative» աշխատանքը, որը նվիրել է հավաքորդ Վիրջինիա Դվանը։ 1986 թվականին հեռուստատեսության ռեժիսոր Բարի Լոուենը (Barry Lowen) թանգարանին հանձնել է Դեն Ֆլավինի, Էլսվորթ Քելինի, Ագնես Մարտինի, Էլիզաբեթ Մյուռեյի, Ջուլիան Շնաբելի, Ջոել Շապիրոնի, Ֆրենկ Ստելլանի և Սայա Թվոմբլինի մինիմալիստական, պոստմինիմալիզմական և նեոէքսպրեսիոնիստական գեղանկարներիը, քանդակները, լուսանկարները և նկարները։ 1989 թվականին նվիրաբերվել են Ռիտա և Թաֆթ Շրայբերի (Rita and Taft Schreiber) հավաքածուից ցուցանմուշներ, որոնք ներառում են Ջեքսոն Պոլլոքի, Պիտ Մոնդրիանի, Արշիլ Գորկու և այլ հեղինակների 18 գեղանկար և քանդակ։ Հոլիվուդյան գործակալ Ֆիլ Գերշը և նրա կինը՝ Բեատրիսը, (Phil and Beatrice Gersh) նույն թվականին, թանգարանին են հանձնել իրենց հավաքածուից 13 նշանակալի ցուցանմուշ, այդ թվում՝ էդ Ռուշի, Սինդի Շերմանի և Սյուզեն Ռոտենբերգի նկարները։ Թանգարանի համահիմնադիրներից Մարսիա Սայմոն Վեյսմանը կտակել է 83 գեղարվեստական ստեղծագործություն, այդ թվում՝ Վիլեմ դե Կունինգի, Բարնեթ Նյումանի, Ջասպեր Ջոնսի, Ռիչարդ Դիբենկորնի և Սեմ Ֆրենսիսի ստեղծագործությունները։ 1991 թվականին Հոլիվուդյան սցենարիստ Սքոթ Շպիգելը նվիրաբերել է Ժան Միշել Բասկիաի, Մարկ Իներստի, Ռոբերտ Լանգոյի, Սյուզան Ռոտենբերգի, Դեյվիդ Սալի և այլ հեղինակների ստեղծագործություններ։

2004 թվականին Լոս Անջելեսի թանգարանն ստացել է իր 25-ամյա պատմության ընթացքում մասնավոր հավաքորդների նվիրաբերված արվեստի գործերի ամենամեծ խումբը. Բլեյք Բարնը (Blake Byrne), MOCA-ի հոգաբարձուն և պաշտոնաթող հեռուստատեսության ղեկավարը նվիրաբերել են 78 հեղինակի 123 աշխատանք (գեղանկարներ, քանդակներ, նկարներ, տեսանյութեր, և լուսանկարներ)։ Տարիներ շարունակ արվեստի գործի մեծ նվիրատվություններ են ստացվել Lannan Foundation և Ralph M. Parsons Foundation-ի կողմից։

Թանգարանը նաև նվերներ է ստանում հենց ստեղծագործությունների հեղինակներից՝ քանդակագործ Փոլ Մաքարտի, նկարիչներ Էդ Մոզես և Դուգա Էյտկենա, լուսանկարիչ Անդրեաս Գուրսկի։

Գործունեություն

Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանն իրականացնում է լայնածավալ ցուցահանդեսային աշխատանքներ՝ անցկացնելով հետպատերազմյան արվեստի վերաբերյալ թեմատիկ ակնարկների ցուցահանդեսներ։ Նաև անցկացվում են նկարիչների աշխատանքների հեղինակային (անհատական) ցուցահանդեսներ։ Թանգարանում անցկացվում են մուլտիգեղարվեստական շոուներ՝ պրովոկացիոն կամ շատ բարդ թեմաներով։ Թանգարանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է la Freewaves Festival փառատոնը, որը ներկայացնում է անկախ և փորձարարական լրատվամիջոցները և հյուրընկալում է նոր մեդիան ներկայացնող կրթության, արվեստի, տեխնոլոգիաների և զանգվածային տեղեկատվության միջոցների թեմաներով տարբեր զեկուցողների։

Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակի օր, ժամը 13։ 00-ից 15։ 30-ը, թանգարանում անցկացվում են Sunday Studio-ի վարպետության դասեր, որտեղ ներկայացվում են ընթացիկ ցուցահանդեսների ընտրված աշխատանքները։ Ամեն տարի՝ ամեն գարուն, անցկացվում է Մեծ ընտանիքի օր (Big Family Day)։

Թանգարան է այցելում Լոս Անջելեսի բնակիչների մոտ 60 տոկոսը, 2010 թվականին ընդհանուր հաճախելիությունը կազմել է 236 104 մարդ։

Արտաքին հղումներ

Նշված են հետևյալ կատեգորիաներում:
Տեղադրեք մեկնաբանություն
խորհուրդներ & ակնարկներ
Los Angeles
2 Августа 2013
Downtown’s premier art museum features one of the best permanent collections in the country, with works by artists like Roy Lichtenstein & Mark Rothko. Free admission Thursdays 5 p.m. to 8 p.m.
Chris Cookson
26 Сентября 2016
Be sure to go on the free tours, it's usually fairly empty and the guide will talk about anything you are interested in learning more about. Give you a sense for how and why each room is arranged.
Tommy Hilfiger
13 Февраля 2013
“The MOCA boasts the most impressive collection of contemporary American art in the United States. It brings such a unique variety of artists and artistic culture to the heart of Los Angeles.” -TH
Lufthansa
2 Декабря 2015
Los Angeles: Modern art Inspirational exhibits at the Museum of Contemporary Art. You will find more tipps about Concept Store in the digital LH Magazin www.lufthansa.com/magazin.
Stephanie
3 Сентября 2016
What's not to love about this great LA institution? Be sure to take some time in the library downstairs to read about some of your favorite modern artists, or to charge your phone.
Fatma Genc
4 Октября 2015
Great museum, compact but has the most amazing pieces. Now with free entrance at Geffen too!
8.7/10
14,180 մարդիկ այստեղ են եղել
Пнд-Птн 11:00 AM–5:00 PM
Чтв 11:00 AM–8:00 PM
Sat-Вск 11:00 AM–6:00 PM
250 Grand Lower, Los Angeles, CA 90012, Միացյալ Նահանգներ

MOCA on Foursquare

Отели рядом с Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան

Տեսեք բոլոր հյուրանոցները Տեսնել բոլորը
Omni Los Angeles at California Plaza

սկսած $245

Hollywood and Highland Apartment

սկսած $219

Doubletree by Hilton Los Angeles Downtown Hotel

սկսած $277

DTLA 1 Bedroom Apartment with Roof Access

սկսած $147

Miyako Hotel Los Angeles

սկսած $189

Metro Plaza Hotel

սկսած $139

Чем заняться рядом с Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարան

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Angels Flight

Angels Flight (or Angel's Flight) is a landmark,

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ուոլթ Դիսնեյի համերգասրահ

Ուոլթ Դիսնեյի համերգասրահ (անգլ.՝ Walt Disney Concert Hall), համեր

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Dorothy Chandler Pavilion

The Dorothy Chandler Pavilion is one of the halls in the Los Angeles

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Բրեդբերի Բիլդինգ

Բրեդբերի Բիլդինգ (անգլ.՝ Bradbury Building), ճարտարապետական շինո

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Grand Park

Gloria Molina Grand Park, commonly known as Grand Park, is a 12-acre

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ahmanson Theatre

The Ahmanson Theatre is one of the four main venues that comprise the

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Cathedral of Our Lady of the Angels

The Cathedral of Our Lady of the Angels, also called the Los Angeles

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Chinese American Museum

The Chinese American Museum (Chinese: ; abbreviated CAM) is a

Նմանատիպ տուրիստական ​​տեսարժան վայրեր

Տեսնել բոլորը Տեսնել բոլորը
Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Ռուֆինո Տամայոյի թանգարան (Մեխիկո)

Ռուֆինո Տամայոյի թանգարան (իսպ.՝ Museo Rufino Tamayo), ժամանակակի

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Louisiana Museum of Modern Art

The Louisiana Museum of Modern Art is an art museum located directly

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Էստոնիայի գեղարվեստական թանգարան

Էստոնիայի գեղարվեստական թանգարան (էստ․՝ Eesti Kunstimuuseum),

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Moscow Contemporary Art Center Winzavod

Winzavod (Rus.: Винзавод; 'wine factory') is a modern exhibit

Ավելացնել ցանկությունների ցանկին
Ես այստեղ եմ
Այցելեց
Musée Soulages

Le musée Soulages est un musée d'art contemporain situé à Rodez, dan

Տեսեք բոլոր նմանատիպ վայրերը